Ռազմավարական գործընկերության կասեցման մասին հայտարարությունը հրապարակել է ԱՄՆ պետքարտուղարությունը։ Պատճառը իշխանության հակաժողովրդավարական պահվածքն է։
Հայտարարության մեջ կարդում ենք.
««Վրացական երազանք»-ի ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը կասեցնելու որոշումը հակասում է Վրաստանի ժողովրդին՝ իր սահմանադրությամբ ամրագրված խոստումին՝ հետամուտ լինել Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին լիակատար ինտեգրմանը: Կասեցնելով ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը՝ «Վրացական երազանքը» մերժել է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի հնարավորությունը և Վրաստանն ավելի խոցելի է դարձրել Կրեմլի համար։
Վրաստանի ժողովուրդը ճնշող մեծամասնությամբ աջակցում է Եվրոպայի հետ ինտեգրմանը։ Միացյալ Նահանգները դատապարտում են ոստիկանության կողմից ուժի չափից ավելի կիրառումը վրացիների նկատմամբ, ովքեր ձգտում են օգտվել հավաքների և արտահայտվելու իրենց իրավունքներից, ներառյալ խաղաղ բողոքի ցույցերի ազատությունը: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին պահպանել խաղաղություն:
«Վրացական երազանքի» հակադեմոկրատական տարբեր գործողությունները խախտել են մեր ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության հիմնական դրույթները, որոնք հիմնված էին ժողովրդավարության, օրենքի գերակայության, քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգելու և հակակոռուպցիոն ջանքերի նկատմամբ ընդհանուր արժեքների և պարտավորությունների վրա։ Արդյունքում՝ ԱՄՆ-ն դադարեցրել է այդ մեխանիզմը։
Մենք կրկնում ենք մեր կոչը․ Վրաստանի կառավարությանը՝ վերադառնալու իր եվրատլանտյան ուղուն, թափանցիկորեն հետաքննել խորհրդարանական ընտրությունների բոլոր խախտումները և չեղարկել հավաքների և արտահայտվելու ազատությունը սահմանափակող հակաժողովրդավարական օրենքները»։
Այս մասին X հարթակում գրառում է արել նաև Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, բայց ավելի ուշ ջնջել է այդ կոնկրետ գրառումը, որին հաջորդել է վերոնշյալ պաշտոնական հայտարարությունը Պետդեպարտամենտի կայքում:
Տեղեկության համար նշենք, որ վերջին երկիրը, որի հետ Ամերիկան դադարեցրել էր ռազմավարական գործընկերությունը՝ Աֆղանստանն էր։