Նոյեմբերի 29-ին Ախալքալաքի կենտրոնական մասը սկսել են Ամանորին ընդառաջ զարդարել։ Այս տարի քաղաքը զարդարելու համար Ախալքալաքի քաղաքապետարանը հատկացրել է 72 250 լարի։

Քաղաքը զարդարելու մրցույթը հայտարարվել է նոյեմբերի 12-ին, իսկ առաջարկների ընդունումն ավարտվել է նոյեմբերի 20-ին։ Մրցույթի սկզբնական գինը կազմել է 85 000 լարի։

Մրցույթին մասնակցել է «Գեո Սթրիմ» ՍՊԸ-ն, որն առաջարկել է (83000 լարի) և անհատ ձեռնարկատեր Սիրական Զաքարյանը, ով շահել է մրցույթը 72 250 լարիի չափով:

Մրցույթում հաղթած ձեռներեցի խոսքով, բոլոր աշխատանքները կավարտվեն դեկտեմբերի 20-25-ը։ Հարդարման գործընթացը սկսված է։

Հիշեցնենք, որ մատակարարը պարտավոր է Ախալքալաքի քաղաքապետարան առաքել դեկորացիաներ և ինստալացիաներ՝ առկա 10 մետրանոց տոնածառը զարդարելու համար (համապատասխան դիզայներական ծառայություններով): Գնացուցակում նշված ամբողջ լուսավորության մատակարարումը` համապատասխան տեխնիկական բնութագրերին համապատասխան, պետք է իրականացվի ոչ ուշ, քան 2024 թվականի դեկտեմբերի 20-ը: Գնման օբյեկտը, որը պետք է մատակարարվի, պետք է լինի նոր և շահագործման չհանձնված:

Քաղաքում նոր գնումների միջոցով այս տարի ամանորյա զարդարանքներին կավելանա.

  • Լուսավոր (չթարթվող) արջուկի դեկոր
  • Բացօթյա տեղադրման դեկոր, լուսավորվող (չթարթվող) հենակով
  • Տոնածառի բացօթյա լուսավորություն
  • Փողոցային լուսավորության 4 տեսակ
  • Տոնածառի համար խաղալիքներ