Ախալքալաքի գլխավոր՝ Թավիսուփլեբա (Ազատության) և Աղմաշենեբելի փողոցներում նոր փողոցային լուսավորություն է տեղադրվել։ Նոր լապտերներ են տեղադրվել նաև բերդից մինչև Ախալքալաքի հիվանդանոց։
Ինչպես Jnews-ի հետ զրույցում ասաց Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանը, ընդհանուր առմամբ տեղադրվել է 130 լապտեր, գնվել է 145-ը, պահեստում մնացել է 15 լապտեր։
«Փորձնական կարգով տեղադրեցինք, տեսանք, որ լուսավոր է և մնացածն էլ գնեցինք: Լապտերները գնել է քաղաքապետարանը», – մեկնաբանեց նա։
Հարցին, թե քաղաքի այլ հատվածներում լուսավորության բարելավման ծրագրեր կա՞ն, Ռստակյանն ասաց, որ գուցե հաջորդ տարի:
Նոր լապտերներն ունեն 150 Վտ հզորություն՝ նախկին 50-60 Վտ-ի փոխարեն։
Ախալքալաքում նոր փողոցային լապտերներ են տեղադրվել