Նոյեմբերի 30-ի գիշերը Թբիլիսիում «արյունոտ» էր, Վրաստանի կառավարության՝ եվրաինտեգրումից հրաժարվելու բողոքի ցույցերի երկրորդ օրն ավարտվեց բռնությամբ, զոհերով և աճող ատելությամբ։
Թբիլիսիում բողոքի ցույցը ցրելու համար իրավապահներն ու հատուկ ջոկատայինները նոյեմբերի 29-ի երեկոյան և լույս 30-ի գիշերը բազմիցս կիրառել են ջրցան մեքենաներ, պղպեղի ցողացիր և այլ մեթոդներ։
Բերման են ենթարկվել նաև բազմաթիվ ցուցարարներ։ Ձերբակալություններն ու ցույցի ցրումը շարունակվել են առավոտյան՝ ժամը 6:00-ից հետո։ Դեպքի վայրից լրատվամիջոցների կադրերը ցույց են տալիս, թե ինչպես են որոշ ցուցարարներ պարզապես ծեծի ենթարկվել:
Ակցիան ցրելուց հետո առավոտից Ռուսթավելիի ուղղությամբ երթեւեկությունը վերականգնվել է։
Վվնասվածների և ձերբակալվածների թիվը դեռ չի հաղորդվում, սակայն, դատելով լրատվամիջոցների նյութերից, նոյեմբերի 30-ի գիշերը նրանք շատ ավելի շատ են եղել, քան նախորդ օրը։ Ծանր վնասվածքներ են ստացել «TV Pirveli»-ի լրագրող Մարիամ Գափրինդաշվիլին, «Ֆորմուլա»-ի լրագրող Գուրամ Ռոգավան և այլ լրատվականների բազմաթիվ աշխատակիցներ։
Նկարը` netgazeti.ge-ից