Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյում տեղի ունեցավ բյուրոյի և Շրջանային ժողովի նիստ, որտեղ 2024 թվականի մունիցիպալ բյուջեում փոփոխություններ կատարվեցին 1 115 560 լարիի չափով, որից 670 000 լարին՝ եկամուտներից է, իսկ 445 560 լարին՝ մրցույթներից խնայողություններից:
Պատգամավորները Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նիստում համաձայնություն տվեցին 1 115 560 լարիի օգտագործմանը տարբեր ենթակառուցվածքային աշխատանքների, վճարումների, բազմազավակ ընտանիքներին նպաստների վճարման և այլնի համար։
Մրցույթների խնայողություններից ստացված միջոցներն ուղղվել են քաղաքում և գյուղերում 23 աշխատանքներ իրականացնելու համար։
Այդ աշխատանքների թվում են.
Գյուղերի համար մարզագույք ձեռք բերելու համար՝ 14965 լարի,
Բազմահարկ շենքերի տանիքների վերականգնման համար՝ 37 748 լարի,
Թիվ 3 մանկապարտեզի մոտ զբոսայգու կառուցման համար՝ 21 121 լարի,
Շոթա Ռուսթավելու զբոսայգու բարեկարգման համար՝ 1103 լարի,
Բարալեթ գյուղի Մշակույթի տան վերականգնման համար՝ 29955 լարի,
Ալաթուման, Մեծ Սամսար, Տուրցխ, Բեժանո, Օլավերդ գյուղերի ֆուտբոլային հրապարակների վերականգնման համար՝ համապատասխանաբար 3997 լարի, 6190 լարի, 8619 լարի, 5202 լարի և 6430 լարի,
Ախալքալաքի մարզադպրոցի վերականգնման համար՝ 6581 լարի,
Մարզահամալիրի վերականգնման համար՝ 37 653 լարի,
Մալխասյան փողոցի ֆուտբոլի դաշտի վերականգնման համար՝ 21 567 լարի,
Սոցիալական աջակցության ծրագրերին հատկացվեց 57000 լարի,
Սամցխե-Ջավախքի «Տաո» ռեգբիի ակումբի համար՝ 20000 լարի։
Պատգամավորները հավանություն տվեցին 2024 թվականի բյուջեի փոփոխություններին: