Վրաստանում պարտադիր զինվորական ծառայության, ինքնասպանության և խտրական մոտեցման, Ախալքալաքում նախնական զինվորական ծառայության նորակառույց կենտրոնի և շատ այլ թեմաների մասին Jnews.ge-ն զրուցեց Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի հետ:

Երբ Դուք զբաղեցնում էիք Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը սկսվեց նախնական զինվորական ծառայության նորակառույց կենտրոնի շինարարությունը, եղան մեծ խոստումներ տեղի բնակչության օգուտների վերաբերյալ, բայց առանձնահատուկ փոփոխություններ չհաջորդեցին…

– Գաղափարը շատ պարզ էր: Բանակը ունի զինծառայողների համար վարժանքների կենտրոնի անհրաժեշտություն: Մենք որոշեցինք կառուցել այդպիսի կենտրոն Ախալքալաքում ելնելով մի շարք պատճառներից: Այդ պատճառներից մեկն այն է, որ բանակը այստեղ ունի մեծ տարածքներ, որը չի օգտագործվում: Այս տարածաշրջանի համար ավելի լավ կլինի, եթե այստեղ նոր աշխատատեղեր ստեղծվեն: Իսկ զինվորական կրթական կենտրոնը հենց դա էլ անում է: Եվ երկրորդ, քանի որ մենք Ախալցխայում ունենք տանկային դպրոց: Ախալքալաքում կա մի շատ մեծ հրաձգարան` Օրփոլո (խմբ. Ախալցիխե):
Վրաստանում կա ընդամենը երկու նման զորավարժարան, մեկը՝ Թբիլիսիում, մյուսը՝ այստեղ: Ամեն ինչ Թբիլիսիում անելը սխալ է: Այդ իսկ պատճառով տրամաբանական երկրորդ վայրը, որտեղ կարելի կլինի սովորել և փորձարկել դա` Օրփոլոն է:
Այս որոշման գաղափարը ամենից պարզն էր, նորմալը և տրամաբանականը: Երբ ես նախարար էի, գրեթե ավարտվել էր մի քանի շենքերի և ճաշասրահի շինարարությունը: Այնպես որ, մնացել էին միայն տեխնիկական հարցերը: Այս նախաձեռնության բանակային մասը մոտիվացված է շարունակել այս ամենը: Ես չգիտեմ, թե հիմա ինչ է անում Պաշտպանության նախարարությունը, գիտեմ, որ զինվորականները, ովքեր աշխատում էին ինձ հետ, շատ մոտիվացված էին այդ հարցերով և ուզում էին այն շուտ ավարտել իրական ծրագիրը սկսելու համար:

Երբ Դուք Վրաստանի պաշտպանության նախարար էիք, վերացրել էիք զինվորական ծառայությունը, ինչի հետ էր դա պայմանավորված:

– Երբ մարդիկ օգտագործում են ձեր էներգիան, ձեր աշխատանքը, ձեր ժամանակը նպատակների համար, ինչի համար մենք սովորաբար աշխատավարձ ենք վճարում: Եվ դա այն է, ինչ տեղի է ունենում Վրաստանում զորակոչերի հետ: Երիտասարդները ովքեր գնում են ծառայելու իրենց երկրին, իրականում գնում են որպես բեռնակիր, որպես պահակ տարբեր վայրերում, լինի դա բանտ, թե բանակ: Այդ 9 ամիսների ընթացքում զորակոչիկները ուրիշ ոչ մի բանով չեն զբաղվում: Երբ մենք վերացրեցինք ծառայությունը, ինձ ասացին, երկու բան.
Առաջինը` այս երկիրը մի քանի տարի առաջ հայտարարում էր, որ բոլորի համար անցնում է պայմանագրային զինծառայության: Զորանոցներում այլևս միասին չեն քնելու մարդիկ, ովքեր ստանում են աշխատավարձ և մարդիկ, ովքեր չեն ստանում աշխատավարձ, սակայն անում են նույն բանը: Դա սխալ է, սա խտրականություն է: Երկրորդը՝ ասացին, որ հնարավոր է գա ժամանակ, երբ մենք թարմացնենք, սակայն կթարմացնենք միայն այն դեպքում, եթե լինի բավարար գումար, որպեսզի այդ երիտասարդները դառնան մեր երկրի իսկական զինվորներ և իրոք ծառայեն այս երկրին վաղը, մյուս օրը, եթե դրա անհրաժեշտությունը լինի:

Եթե մեր զինվորները «ծառայում են որպես պահակներ և բեռնակիրներ են աշխատում» պարզվում է, որ նրանք չեն պատրաստվում պրոֆեսիոնալ բանակի:

Նորակոչիկները պատրաստված տղաներ չեն, բայց մեր բանակի 97%-ը պրոֆեսիոնալներ են: Հենց սրանում է կայանում խնդիրը: Այդ երկու մասերի կոաբիտացիան: 97%-ը, այդ 3%-ի հետ: Այդ 3%-ի համար այդտեղ գործ չկա, և դրա համար նրանք անում են այն, ինչը սովորական նորմալ երկրներում անում են քաղաքացիները, ում վճարում են աշխատավարձ: Եվ որոնց համար ստեղծվում են աշխատատեղեր: Իսկ մեզ մոտ այդ 18-19 տարեկան տղաները օգտագործվում են այդ նպատակի համար:

Որքան ֆինանսներ է ծախսվում այդ նպատակով:

Շատ: Գրեթե 20-30 մլն լարի տարեկան, որոնք ես կարծում եմ, որ քամուն են տրվում:

Նախկինում Ձեր հետ անցկացված հանդիպումներում դուք խոսում էիք նախազորակոչային տարիքի 28 000 երիտասարդների մասին, որոնցից զինվորական ծառայություն անցնում են ընդամենը 7000 մարդ, և այն որ ամենա փոքր թվով ծառայողներ Թբիլիսիից են: Ինչպիսին է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ծառայողների տոկոսը:

– Շատ քիչ է: Իհարկե, հիմա ես չեմ կարող ասել թվերը, որովհետև կոնկրետ չեմ հիշում: Չեմ կարող վստահորեն ասել, որ այդ թիվը շատ փոքր է, այն շատ մեծ խնդիր է: Երբ ես նախարար էի, սկսել էի հատուկ ծրագիր Պանկիսի շրջանի համար, որտեղից օրինակ, մենք ոչ մի զինվոր չունեինք: Եվ ես կարծում եմ, որ դա շատ լավ նախաձեռնություն է: Մենք ունեինք ծրագիր ձեր տարածաշրջանի (խմբ. Սամցխե-Ջավախեթի), Մառնեուլի, լեռնային Աջարիայի համար, որտեղից նույնպես շատ քիչ են ծառայողները: Առավել հավանական է, որ խնդիրը լեզվի չիմացությունն է: Սա մեծ խնդիրներից մեկն է: Բանակում առանց վրացերենի իմացության հնարավոր չէ: Ես ուզում եմ հավատալ, որ սա հիմնական խնդիրն էր: Իրականում, իհարկե, խնդիրները ավելի շատ են:

Դուք նաև խոսում էիք նորակոչիկների շրջանում ինքնասպանության դեպքերի մասին: Ինչպիսին է այդ թիվը:

– Ինքնասպանություն գործողների 80%-ից ավելին դա բանակի նորակոչիկներն են: Թվերը ես չեմ կարող ասել, չեմ հիշում: 2015 թ.-ի ամառվանից հետո մենք ունեինք մեծ առաջընթաց: Երբ ես այնտեղ ժամանեցի թվերը շատ բարձր էին: Եվ հետո շատ նախագծեր սկսվեցին հոգեբանների հետ միասին և 2015 թ.-ի օգոստոս-սեպտեմբերից հետո այդ խնդրի շատ մեծ անկում նկատվեց:

Քրիստինե Մարաբյան