Նոյեմբերի 28-ին Եվրախորհրդարանը կընդունի կարևոր բանաձև, որը կքննարկի մեր երկրում խորհրդարանական վերընտրությունների անցկացման կարևորությունը։
Ինչպես արդեն նշել են եվրոպացի խորհրդարանականները, այս բանաձևը լինելու է ինքնատիպ կարմիր գիծ, որից այն կողմ «Վրացական երազանքի» և Եվրամիության հարաբերությունների վերականգնումն անհնարին կդառնա»,- այս մասին հայտարարել է «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության նախագահ Թինա Բոկուչավան:
Նրա խոսքով, «միայն կրկնվող խորհրդարանական ընտրությունները կարող են Վրաստանին դուրս բերել միջազգային մեկուսացումից»։
«Մենք շարունակում ենք հանդիպումները եվրոպացի պատգամավորների հետ։ Երեկ մենք նաև բազմաթիվ հանդիպումներ ունեցանք խորհրդարանականների հետ, ովքեր տեսնում են, որ հոկտեմբերի 26-ի ընտրությունները չեն արտացոլում վրաց ժողովրդի ազատ կամքը։ Նոյեմբերի 28-ին Եվրախորհրդարանը կընդունի կարևոր բանաձև, որը կքննարկի մեր երկրում կրկնակի խորհրդարանական ընտրությունների անցկացման կարևորությունը։ Կլինի նաև մեկ այլ կոչ Վրաստանի իշխանություններին՝ Միխեիլ Սաակաշվիլիին կալանքից ազատելու համար, քանի որ եվրոպական ձգտումներ ունեցող երկրի համար անընդունելի է քաղբանտարկյալներ ունենալը՝ ի դեմս նախկին նախագահի։ Այս բանաձևը, ինչպես արդեն նշել են Եվրախորհրդարանի անդամները, այս բանաձևը լինելու է ինքնատիպ կարմիր գիծ, որից այն կողմ «Վրացական երազանքի» և Եվրամիության հարաբերությունների վերականգնումն անհնարին կդառնա։ Սա այն պահն է, երբ մենք կարող ենք Վրաստանին դուրս բերել միջազգային մեկուսացումից միայն խորհրդարանական վերընտրությունների միջոցով»,- հայտարարել է Բոկուչավան։