Բեռնատարներով պետական սահմանը հատելու էլեկտրոնային հերթերի համակարգ կարող է հայտնվել Լատվիայի հետ սահմանին գտնվող «Բուրաչկի» և Վրաստանի հետ սահմանին՝ «Վերին Լարս» անցակետում 2025 թվականին։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ տրանսպորտի նախարարության փոխղեկավար Վալենտին Իվանովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք տեսնում ենք էլեկտրոնային հերթերի ներդրման նպատակահարմար լինելը, որտեղ խցանումներ կան կամ կարող են լինել: Բոլորն իրականացնելու կարիք չկա, ուստի մենք դիտարկում ենք սահմանին «Բուրաչկի» անցակետում և «Վերին Լարս»-ում գործարկումը։ Այդ անցակետերը մշակման մեջ են, միգուցե 2025 թվականին անցնենք դրանց իրականացմանը»,- ասել է նա։

Ռուսաստանում սահմանը հատող բեռնատարների ամսաթվի և ժամի ամրագրման ծառայությունը գործում է Ղազախստանի հետ սահմանին գտնվող «Բուգրիստոյե» ավտոմոբիլային անցակետերում, Չինաստանի հետ սահմանին՝ «Զաբայկալսկ»-ում և Լիտվայի հետ սահմանին՝ «Չեռնիշևսկոյե»-ում:

Նախարարությունում նշել են, որ նոր համակարգի կիրառումը կնվազեցնի վարորդների սպասման ժամանակն առնվազն 25%-ով (որոշ դեպքերում՝ 1-5 օրից մինչև 1 ժամ), ինչպես նաև կնվազեցնի փոխադրողների ծախսերը։