Ընթացիկ տարվա հոկտեմբերին երկրում ամսական աշխատանքի ընդունվածների թիվը տարեկան կտրվածքով աճել է 3,2%-ով, ասվում է Policy and Management Consulting Group-ի զբաղվածության թրեքերի հրապարակման մեջ։ 2022 թվականի համեմատ այս ցուցանիշն աճել է 8,5%-ով։

Միևնույն ժամանակ, մինչև 600 լարի աշխատավարձով աշխատողների թիվը շարունակում է նվազել, սակայն շարունակում է մնալ բարձր մակարդակում՝ 14,8%: 2023 թվականի հոկտեմբերի համեմատ նրանց տեսակարար կշիռը նվազել է 3,1%-ով, իսկ 2022 թվականից՝ 7,7%-ով։

6 տոկոսով ավելացել է նաև 2400 լարի և բարձր աշխատավարձ ունեցողների թիվը։ Նրանց մասնաբաժինը Վրաստանում աշխատող մարդկանց ընդհանուր թվաքանակում կազմում է 29,3%:

Աշխատակիցների 2,5%-ը ստանում է 9600 լարի և ավելի։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանց թիվն աճել է 0,6%-ով։