Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակում առաջիկա օրերին սպասվող եղանակի մասին։
Գործակալության տվյալներով, նոյեմբերի 24-ին արևմտյան Վրաստանում սպասվում է ցուրտ և խոնավ օդային զանգվածների տարածում, հորդառատ անձրև, ամպրոպ, ծովում 4-6 բալ ուժգնությամբ փոթորիկ, բարձր լեռներում ձյուն, շրջանների զգալի մասում կփչի արևմտյան ուժեղ քամի։
Սպասվող տեղումները կարող են բարձրացնել Արևմտյան Վրաստանի գետերի ջրի մակարդակը, լեռնային շրջաններում սողանքների առաջացման և ակտիվացման պատճառ դառնալ:
Նոյեմբերի 25-ից Վրաստանի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը էապես կնվազի:
Նոյեմբերի 26-28-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով, առանձին վայրերում՝ առատ: Բարձր լեռնային շրջաններում հնարավոր է մառախուղ, բուք:
Առատ ձյան, վատ տեսանելիության, բքի և ձնահյուսի վտանգի պատճառով ավտոճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է երթևեկությունը սահմանափակվի (վտանգի աստիճանը միջին է):