Համաձայն պարտադիր զինծառայության նոր կանոնների, ժամկետային զինծառայողները 3 ամսվա ընթացքում կանցնեն լիարժեք զինպատրաստություն և կդառնան լիարժեք զինծառայողներ:

Բացի այդ, զինծառայողները, ինչպես նաև պայմանագրային զինծառայողները կունենան ամենօրյա զինպատրաստության ժամեր:

Նորակոչիկներին հավաքագրման վայրում դիմավորեցին Վրաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վլադիմեր Չաչիբայան, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Շալվա Ջաբախիձեն և Վրաստանի Տսրածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Կախա Գուլեդանին:

Ինչպես հաղորդում է Վրաստանի Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, պարտադիր զինծառայությունը կնպաստի էթնիկ և կրոնական փոքրամասնությունների ինտեգրմանը:

Լուսինե Աստոյան