Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Ախալքալաքի սակրեբուլոյի դահլիճում Ախալքալաքի մունիցիպալիտետի 10-րդ դասարանի գերազանցիկ սովորողներին, ովքեր գերազանց սովորել են 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարաններում, Կրթության նախարարության կողմից նոթբուքներ են փոխանցել։

resurs2

resurs

Ընդհանուր առմամբ այս տարի մունիցիպալիտետն ունի 50 գերազանցիկ աշակերտ՝ մունիցիպալիտետի 16 դպրոցներից։ Դպրոցներից աչքի ընկած աշակերտները եղել են քաղաքի 5 և մունիցիպալիտետի գյուղերի 11 դպրոցներից։

Նոթբուքների բաշխման սկզբում ելույթ ունեցավ Ախալքալաքի Կրթական ռեսուրս-կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանը։ Նա շնորհավորեց աշակերտներին և նշեց, որ տարեցտարի ավելանում է գերազանցիկ աշակերտների թիվը։

resurs11

«Այս կապակցությամբ ցանկանում ենք շնորհավորել ձեզ՝ առաջին հաղթանակի կապակցությամբ որպես աշակերտներ, և թող ձեր հաջողությունները շարունակվեն ուսման ոլորտում»,- ասաց նա:

Այնուհետև Դիլիսկա, Վաչիան և Խուլգումո գյուղերի դպրոցների աշակերտները խնդրեցին խոսքի իրավունք և շնորհակալություն հայտնեցին իրենց դպրոցների կոլեկտիվին և ղեկավարությանը, Ախալքալաքի Կրթական ռեսուրս կենտրոնին և Կրթության նախարարությանը՝ նրանց բարձր առաջադիմությունը խրախուսելու համար:

resurs3

resurs4

resurs5

Ինչպես Jnews-ի հետ զրույցում ասաց Ռեսուրս-կենտրոնի տնօրենը, նախարարությունից նոութբուքեր ստանում են այն աշակերտները, որոնց 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարաններում տարեկան գնահատականը ​​եղել է 10-ը։ Այս աշակերտներն այժմ սովորում են 10-րդ դասարանում։

resurs7

resurs10

resurs9

Նշենք, որ նախորդ տարի Ախալքալաքի մունիցիպալիտետում 31 աշակերտ է ստացել համակարգիչ՝ որպես բարձր առաջադիմության համար խթանում: Վրաստանում գործող «Իմ առաջին համակարգիչը» պետական ​​ծրագրի շրջանակներում աշակերտներին խրախուսական նվերներ են բաժանվում 2010 թվականից։