2024 թվականի սեպտեմբերին jobs.ge պորտալում թափուր աշխատատեղերի թիվը կազմել է 8 347, ինչը 12,1%-ով ավելի է այս տարվա օգոստոսի համեմատ, հայտնում է bizzone.info-ն։
Ընդ որում, սեպտեմբերին աշխատաշուկայում մինչև 600 լարի աշխատավարձ ունեցողների մասնաբաժինը կազմել է 15,5 տոկոս, 2400 լարիից բարձր աշխատավարձով աշխատողների թիվը 28 տոկոս է եղել, իսկ 9600 լարիից ավելի աշխատավարձով աշխատողների թիվը՝ 2,3 տոկոս։
Ընդհանուր առմամբ ապրիլից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում տեղադրվել է թափուր աշխատատեղի 47 739 հայտարարություն, ինչը 6,5%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։
Սեպտեմբերին Վրաստանում ամենահայտնի աշխատատեղերի կատեգորիաներն են.
- Առք ու վաճառք՝ 2059 թափուր աշխատատեղ
- Կառավարում՝ 1722 թափուր աշխատատեղ
- Լոգիստիկա, տրանսպորտավորում և առաքում՝ 1459 թափուր աշխատատեղ
- Ֆինանսներ և վիճակագրություն՝ 1458 թափուր աշխատատեղ
- ՏՏ ոլորտ՝ 226 թափուր աշխատատեղ: