Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները և կոչ է անում հանրությանը այսօր՝ հոկտեմբերի 28-ին, հավաքվել խորհրդարանի մոտ՝ արտահայտելու իրենց դիրքորոշումը։
«Մենք ցանկանում ենք ձեզ վաղը երեկոյան, ժամը 19:00-ին հրավիրել Ռուսթավելի, որպեսզի միասին կարողանանք աշխարհին հայտարարել, որ չենք ճանաչում այս ընտրությունները: Սա կլինի խորհրդանշական ելույթ՝ բոլորս միասին»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Նշենք, որ այս պահի դրությամբ ընդդիմադիր կուսակցություններից ոչ մեկը չի ճանաչել ընտրությունների արդյունքները։