Սեպտեմբերի 28-ին, Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ջավախքցի հայտնի մարզիկ Նաիր Մելիքյանը պետք է մենամարտ ունենար։ Սակայն Մելիքյանի հանկարծակի հիվանդության պատճառով մենամարտը չի կայացել։
Նաիր Մելիքյանը հանդես է գալիս 70 կգ քաշային կարգում։ Սեպտեմբերի 28-ին Մելիքյանը պետք է մենամարտեր Դաղստանը ներկայացնող Իսա Իսայեվի հետ։
Jnews-ի հետ զրույցում Մելիքյանն ասաց, որ արդեն մեկ շաբաթ է գտնվում է Եկատերինբուրգում, հավանաբար օդափոխության պատճառով ջերմությունը բարձրացել է։
«Արդեն մեկ շաբաթ է ջերմում եմ, արգելեցին այս վիճակում ռինգ դուրս գալ», – ասաց Նաիր Մելիքյանը։