Վրաստանի կառավարությունը պատրիարքարանին լրացուցիչ 4 միլիոն լարի կհատկացնի Գելաթի վանական համալիրի վերականգնման, վերակառուցման և պահպանման համար, ինչպես նշված է կառավարության սեպտեմբերի 9-ի որոշման մեջ։

Վարչապետ Իրակլի Կոբախիձեի ստորագրած համապատասխան հրամանագրի համաձայն՝ Ֆինանսների նախարարությունը մարզերում իրականացվելիք ծրագրերի ֆոնդից Մշակութային ժառանգության պահպանության գործակալությանը կհատկացնի 11 մլն 500 հազար լարի։

Վարչապետի 2024 թվականի մարտի 18-ի հրամանագրով Գելաթիի վերականգնման ժամանակավոր կոմիտեի ֆինանսավորումը կազմել է 7 միլիոն 500 հազար լարի։

Հիշեցնենք, որ այս տարի Վրաստանի կառավարությունն արդեն մոտ 70 մլն լարի է հատկացրել պատրիարքարանին։ Հաշվի առնենք, որ մոտ ապագայում Վրաստանում տեղի են ունենալու շատ կարեւոր խորհրդարանական ընտրություններ։