Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Ասպինձայի մունիցիպալիտետի Օտա գյուղի մոտ կայծակի հարվածից մեկ մարդ մահացել է, ևս մեկը վիրավորվել։
Տեղի բնակիչների խոսքերով, կայծակի պահին երկուսն էլ անտառում են եղել։
Արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնից SKnews.ge-ին հայտնել են, որ դեպքի վայր ժամանած շտապօգնության խումբը հայտնաբերել է մեկ դի, իսկ տուժածին տեղափոխել են Ախալցիխեի ուղեգրային հիվանդանոց։