Սամցխե-Ջավախեթի պետական համալսարանի Ախալքալաքի մասնաշենքում հայտարարված մասնագիտական կրթության ծրագրերի ընդունելության գրանցման վերջնաժամկետին 2 օր է մնացել։
Համալսարանը Ախալքալաքի մասնաշենքում, 5 նոր մասնագիտական ծրագրի ընդունելություն է հայտարարում։ Հայտ կարող է ներկայացնել յուրաքանչյուրը՝ թե միջնակարգ կրթություն ունեցողը, թե՝ բարձրագույն:
1. Հաշվապահական հաշվառում, հինգերորդ մակարդակ (բարձրագույն), 20 տեղ
2. Մաքսային գործ, հինգերորդ մակարդակ (բարձրագույն), 6 տեղ
3. Այգեբան, երրորդ մակարդակ (հիմնական), 20 տեղ
4. Համակարգչային ցանց և համակարգեր, չորրորդ մակարդակ (միջին), (լիարժեք ընդհանուր կրթություն ունեցող անձանց համար) 20 տեղ
5. Համակարգչային ցանց և համակարգեր, չորրորդ մակարդակ (միջանկյալ), (միայն միջնակարգ կրթություն ունեցող դիմորդների համար համար), 20 տեղ
6. Անտառային տնտեսություն, չորրորդ մակարդակ (միջանկյալ), (լիարժեք ընդհանուր կրթություն ունեցող դիմորդների համար), 20 տեղ
7. Անտառային տնտեսություն, չորրորդ մակարդակ (միջանկյալ), (միայն միջնակարգ կրթություն ունեցող դիմորդների համար), 20 տեղ
8. Էլեկտրագործ, չորրորդ մակարդակ (միջնակարգ), (լրիվ ընդհանուր կրթություն ունեցող դիմորդների համար), 15 տեղ
9. Էլեկտրագործ, չորրորդ մակարդակ (միջնակարգ), (միայն միջնակարգ կրթություն ունեցող անձանց համար), 15 տեղ
«Կրթությունն ամբողջությամբ անվճար է, իսկ տեղերը՝ սահմանափակ։ Հինգերորդ մակարդակի՝ «Հաշվապահական հաշվառում» և «Մաքսային գործ» ծրագրերի ընդունելության քննությունը կանցկացվի քննչական կենտրոնի կողմից: Դիմորդները պետք է անպայման գրանցվելու ժամանակ նշեն այն քաղաքը, որտեղ ցանկանում են քննություն հանձնել, մնացած ծրագրերի ընդունելությունը կանցկացվեն Ախալքալաքի մասնաշենքում, հարցազրույցի տեսքով», – Jnews-ի հետ զրույցում ասաց լեզվագիտական գիտությունների ֆակուլտետի դոկտոր Սոֆիկո Գվարամաձեն։
Ամենակարևորն այն է, որ դիմորդը կարող է ընդունելության քննությունը հանձնել իր նախընտրած լեզվով։ Հայերեն կամ ռուսերեն լեզվով հանձնելու դեպքում դիմորդն ուսուցումը կսկսի վրացերենի մոդուլից, նույնիսկ այն դեպքում, երբ դիմորդն ազատ տիրապետի վրացերենին, բայց քննությունը հանձնի այլ լեզվով, միևնույն է վրաց լեզվի A2 և B1 մակարդակի դասընթացները պարտադիր կլինեն։
Ախալքալաքի Սակրեբուլոն Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի հետ համագործակցությամբ անցկացնում է գրանցման գործընթացը։ Հայտ ներկայացնելու համար կարող եք այցելել Սակրեբուլո (հասցե` ք. Ախալքալաք, Մեսրոպ Մաշտոցի փողոց 33/Սակրեբուլոյի շենքի 2-րդ հարկ) կամ ինքնուրույն գրանցվել www.vet.emis.ge կայքի միջոցով: Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել Սոֆո Գվարամաձեին, հեռ. 595015344:
Քննության և հարցազրույցի ամսաթվերը և գնահատման մեթոդները կուղարկվեն գրանցվելու ժամանակ դիմորդի կողմից նշված էլեկտրոնային հասցեին։
Ընդունելության գրանցման վերջնաժամկետը օգոստոսի 20-ն է: