Ախալքալաքի մունիցիպալիտետի ընտանիքների կեսից ավելին ընտանիքում ունի առնվազն մեկ խոպանչի՝ մարդ, առավել հաճախ՝ դա տղամարդն է, ով մեկնում է արտագնա աշխատանքի, հիմնականում՝ Ռուսաստան։ Նման ռեժիմը, երբ ընտանիքի անդամներից մեկը տարվա մեծ մասը (մոտ 9 ամիս) անցկացնում է այլ երկրում, իր հետքն է թողնում ինչպես առանձին ընտանիքի, այնպես էլ ողջ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական կյանքի վրա։

Աբուլ գյուղից Կլարա Ոսկանյանը 16 տարեկան է: Նրա հայրն արդեն 30 տարի է, ինչ գնում է խոպան։ Կլարան չգիտի, երբ է հայրն ամբողջ տարվա ընթացքում տանը, տարին առնվազն 8 ամիս նա տանը չէ:

«Ես հորս հետ մտերիմ եմ, կարող եմ նրա հետ խոսել ցանկացած թեմայի շուրջ, պատմել իմ կյանքի մասին։ Բայց, իհարկե, ավելի մտերիմ կլինեի, եթե նա միշտ կողքիս լիներ։ Շատ է եղել, երբ ես կարոտել եմ և ցանկացել ինչ-որ բանով կիսվել, բայց նա կողքիս չի եղել: Իհարկե, կյանքս ավելի պայծառ կլիներ, եթե հայրս 8 ամսով չհեռանար»,- պատմում է Կլարան։

Նա ավելացնում է, որ ընտանիքն ավելի երջանիկ և ամբողջական կլիներ, եթե հայրը միշտ իրենց կողքին լիներ։

Աբուլ գյուղի մեկ այլ բնակչուհի՝ խոսելով խոպանի հետևանքների մասին, նշում է.

«Եթե տանը տղամարդ չկա, գնացել է խոպան, ապա երբ տանը ինչ-որ բան փչանում է, մարդիկ ստիպված են կանչել ինչ-որ մեկին։ Ամեն անգամ, երբ ինչ-որ բանի կարիք կա, այնքան էլ հաճելի չէ տուն կանչել անծանոթ մարդու»:

Ընտանիքի անդամի երկար բացակայությունը նաև հոգեբանական խնդիրներ ու դժվարություններ է առաջացնում ընտանիքում շփման մեջ։

«Պատահում է, որ ամուսինը գնացել է, տանը կա սկեսրայր ու սկեսուր, և վերջիններս հարսին հոգեբանորեն շատ են ճնշում, և դրա պատճառով նա կարող է գնալ տնից»,- ավելացնում է գյուղի մեկ այլ բնակիչ։

Առանձին վերցված ընտանիքի մասշտաբով խոպանի պատճառած հոգեբանական հետևանքներից զատ, զանգվածային արտագաղթն այլ երկրում աշխատելու համար իր հետքն է թողնում շրջանի սոցիալական և տնտեսական կյանքում:

«Մեսխ-դեմոկրատների միության» խորհրդի նախագահ Ջաբա Նաթենաձեն Jnews-ի հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստան զանգվածային խոպանի հետևանքներին։

«Բնակչության մեծ մասը տարվա մեծ մասը ստիպված է լինում լինել արտերկրում: Եվ մենք կորցնում ենք այն ռեսուրսը, որը կարող ենք օգտագործել Վրաստանի համար։ Կա նաև երիտասարդների արտահոսք: Մեր երկրի համար երիտասարդները նույնպես մեծ ռեսուրս են։ Բացի այդ, ընտանիքները բաժանվում են: Իսկ ընտանեկան խնդիրները դա առանձին հարց է։ Պետք է համապատասխան պայմաններ ստեղծել իրենց ոլորտում լավ մասնագետների համար, որպեսզի նրանք կարողանան տարրական աշխատանք գտնել, մնալ իրենց տներում և զարգացնել իրենց մարզը»,- մեկնաբանում է նա։

Նրա խոսքով, բացի ընտանիքների բաժանումից, աշխատուժի արտահոսքից և երկրի ապագայի համար շատ կարևոր ռեսուրսից՝ երիտասարդությունից, խոպանը նաև հանգեցնում է շրջանում Ռուսաստանի ազդեցության մեծացմանը:

«Խնդիրներից մեկն էլ այն է, որ Ռուսաստանի ազդեցությունն աճում է։ Վրաստանում աճում է թշնամի երկրի ազդեցությունը: Ֆինանսական ազդեցությունն իր հետքն է թողնում նաև այլ ոլորտների վրա։ Մեծ նշանակություն ունի նաև քարոզչությունը։ Այնտեղ գնացող այս մեծ զանգվածն ընդունում ու լսում է նրանց տեղեկությունները և հավատում այդ հակաարևմտյան տեղեկատվությանը։ Եվ այդ մարդիկ վերադառնում են հայրենիք և այդ տեղեկությունը փոխանցում իրենց շրջապատին։ Այսպիսով, ռուսական քարոզչությունն ավելի է տարածվում մեր շրջանում»,- ասում է Նաթենաձեն։

Ջաբան նշում է մի քանի պատճառ, որոնք նպաստում են խոպանին։

«Համապատասխան թվով աշխատատեղեր չկան, դա մեկ։ Երկրորդ՝ բնակիչները բավարար տեղեկատվություն չունեն, որ Վրաստանում արհեստավորները կարող են վաստակել այնքան, որքան դրսում, քանի որ դա մեծ պահանջարկ ունի։ Վրաստանի տարբեր խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Քութաիսիում, Բաթումիում և նույնիսկ Ախալցիխեում կարող եք աշխատանք գտնել նրանց համար։ Բնակիչները նույնպես վախենում են նոր բաներից»,- նշում է Նաթենաձեն։

Նրա խոսքով, այս հարցը աստիճանաբար լուծելու համար անհրաժեշտ է մարդկանց նախ իրազեկել, թե ինչ աշխատանքային հնարավորություններ ունեն նրանք տեղում։

ეს მასალა შექმნილია ევროკავშირის (EU) ფინანსური მხარდაჭერით. მის შინაარსზე პასუხისმგებელია ააიპ “ღია საზღვრები” და შესაძლოა, რომ იგი არ გამოხატავდეს ევროკავშირის შეხედულებებს.
Այս նյութը պատրաստվել է Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսական աջակցությամբ։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է շահույթ չհետապնդող «Բաց սահմաններ» հասարակական  կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
მასალა შექმნილია პროექტის „სამოქალაქო საზოგადოების გაძლიერება სოციალურ, ეკონომიკურ და პოლიტიკურ ცხოვრებაში თანაბარი და სრულყოფილი მონაწილეობისთვის“ ფარგლებში, განმახორციელებელი HEKS\EPER Georgia-ს მიერ რეგიონალურ პარტნიორ ორგანიზაციებთან, სამოქალაქო ინტეგრაციის ფონდი (CIF) – ქვემო ქართლი, სამოქალაქო საზოგადოების ფორმირების ხელშემწყობი ცენტრი (SCCSF) – სამცხე-ჯავახეთი, თანამშრომლობით.
Նյութը ստեղծվել է «Քաղաքացիական հասարակության հզորացում սոցիալական, տնտեսական և քաղաքական կյանքում հավասար և լիարժեք մասնակցության համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է HEKS-EPER Georgia-ի կողմից, տարածաշրջանային գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ՝ Քվեմո Քարթլիում «Քաղաքացիական ինտեգրման հիմնադրամ»-ի (CIF) և Սամցխե-Ջավախքում «Քաղաքացիական հասարակության ձևավորման կենտրոն»-ի (SCCCF)։