Հասարակություննորություններ 21 Օգոստոսի, 2024 • Մանկապարտեզներում երեխաների գրանցումը կշարունակվի մինչև օգոստոսի 31-ը

Ախալքալաքում գործող մանկապարտեզների ընդունելության գրանցումները երկարաձգվել են և կշարունակվեն մինչև օգոստոսի 31-ը:

Գրանցումները վերաբերվում են բոլոր գործող մանկապարտեզներին:

Ինչ վերաբերվում է պահանջվող փաստաթղթերին, ապա դրանց ցանկը հետևյալն է՝

— երեխայի ծննդյան վկայական
— ծնողներից մեկի անձնագիրը
— երկու նկար 3X4 չափսի
— առողջության վկայագիր՝ նույն ինքը 100 ֆորմա
— առկայության դեպքում պատվաստված լինելու մասին ֆաստաթուղթ

Ախալքալաքի մանկապարտեզների միավորումից մեզ հայտնեցին, որ մանկապարտեզները կբացվեն սեպտեմբերի 1-ից, իսկ երեխաները կսկսեն հաճախել սեպտեմբերի 15-ից:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝