Հասարակություննորություններ 6 Օգոստոսի, 2024 • Հայտնի են «1+4» ծրագրի դիմորդների քննության արդյունքները

Հրապարակվել են Վրաստանում էթնիկ փոքրամասնությունների համար նախատեսված «1+4» ծրագրով բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու դիմորդների «Ընդհանուր ունակությունների» քննության արդյունքները: Այդ մասին հայտնում է Վրաստանի քննությունների և գնահատման ազգային կենտրոնը։ Դիմորդն իր արդյունքը պարզելու համար պետք է մուտք գործի online.naec.ge կայք, համապատասխան դաշտում նշի իր անձնական համարն ու հնգանիշ գաղտնաբառը։ Արդյունքների էջում դիմորդը կկարողանա տեսնել իր քննաթերթիկի պատճենը և նախնական միավորը։

Վերատպման կանոն