նորություններ 11 Հուլիսի, 2024 • ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը ժամանել է Թբիլիսի

Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան այսօր ժամանել է Վրաստան։

Թբիլիսիի օդանավակայանում վայրէջքից հետո նա X-ում գրառում է կատարել՝ նշելով, որ Վրաստանում է՝ ընդգծելու ԱՄՆ անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն, ինչպես նաև ժողովրդին ու իրենց ազատ կամարտահայտությանը։

«ԱՄՆ-ը լուրջ մտահոգություններ ունի Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողությունների շուրջ, որոնք վտանգում են Վրաստանի եվրաատլանտյան ապագան», — գրել է Զեյան։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝