Ինչպես հայտնում է Պետական ծառայությունների զարգացման գործակալությունը՝ հունիսի 24-ից Վրաստանում շրջանավարտները կարող են դիմել դպրոցական հիմնական կրթության վկայականներ ստանալու համար։
Դպրոցը բարեհաջող ավարտած շրջանավարտը փաստաթուղթը (ատեստատ) ստանալու համար կարող է դիմել Արդարադատության տուն, Համայնքային կենտրոն, Պետական ծառայությունների զարգացման գործակալություն կամ շարժական արդարադատության տուն։
Շրջանավարտները հայտը ներկայացնելուց 10 աշխատանքային օր հետո կարող են ստանալ հիմնական կրթության վկայականները։ Իսկ ցանկության դեպքում արագացված կարգով ստանալու պարագայում գործում է հավելավճար։
Մինչև դեկտեմբերի 31-ը Վրաստանում ատեստատները կտրվեն անվճար։