
Հունիսի 12-ին, Երևանում տեղի ունեցած բախումների արդյունքում Աբրահամ Գասպարյանին բաժին են տեղափոխել արնաշաղախ, պատառոտված հագուստով ու առանց կոշիկների։ Հայտնում է ABC NEWS-ը։
Բաղրամյան պողոտայում ոստիկանների կողմից դաժան խոշտանգման ենթարկված քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը Ոստիկանության Զեյթունի բաժնում է։ Ռուբեն Մելիքյանը հրապարակել է լուսանկար, որտեղ երևում է՝ Աբրահամի հագուստն ամբողջությամբ պատռված է։
Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարյանին հոսպիտալացրել են:
«Ազգային ճակատից հայտնում են, որ այսօր Ազգային ժողովի մոտից բերման ենթարկելու ընթացքում նրան դաժան ծեծի են ենթարկել, ինչի հետևանքով Գասպարյանի մոտ գլխուղեղի ցնցում է ախտորոշվել, նաև կողոսկրերն են կոտրվել: