Այսօր Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյում աշխատանքային հանդիպում է անցկացվել, որին մասնակցել են ՏԻՄ ղեկավար մարմինները և Ախալքալաքի Կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավարը։ Հանդիպման թեման է եղել «Ուսուցչի ազգային մրցանակ» մրցույթի նախապատրաստական փուլի աշխատանքներն ու չափորոշիչների սահմանումն է եղել՝ տեղական մակարդակում։
Ինչպես տեղեկացնում է Ախալքալաքի Սակրեբուլոյի ֆեյսբուքյան էջը՝ այս տարի առաջին անգամ, մինչև ազգային մակարդակ հասնելը, Ախալքալաքում կկազմակերպվի մրցույթ՝ տեղական մակարդակով, որին մասնակցելու հնարավորություն կունենան մունիցիպալիտետի հանրային դպրոցների ուսուցիչները՝ ինչպես անհատապես, այնպես էլ խմբով:
Տեղական մակարդակով մրցույթի անցկացման համար Կրթական ռեսուրս կենտրոնը մշակել է հետևյալ չափորոշիչներ, ըստ որոնց կանցկացվի «Ուսուցչի ազգային մրցանակ»-ի մասնակիցների ընտրությունը։
Պարտադիր պահանջներ՝
- ուսուցիչն անպայման պետք է լինի տեղացի,
- աշխատանքային փորձը՝ 15 տարի և ավելի,
- չպետք է լինի տնօրինության կամ վարչակազմի անդամ։
Իրականացվելիք ակտիվություն/ ակտիվություններ․
պետք է մասնակցի «Ամենաստեղծագործական ուսումնական նախագիծ» մրցույթին, որում պետք է արտացոլվի՝
- ռազմավարություն և կոնկրետ գործողություն,
- դպրոցի առաքելությունն ու տեսլականը,
- օգուտ/շահ դպրոցական համայնքի համար,
- գործողություն, որն ապահովում է ծնողների ներգրավվածությունը,
- ընդգրկման շրջանակը (դպրոց, մունիցիպալիտետ և այլն),
- օգտագործված ռեսուրսները։
Մրցույթին հայտ ներկայացրած մասնակիցները պետք է ներկայանան շնորհանդեսներով:
Ըստ Ախալքալաքի Սակրեբուլոյի ֆեյսբուքյան էջի՝ տեղական մակարդակով մրցույթը ուսուցչի մեծարման և հավուր պատշաճի գնահատման տոնի կվերածվի՝ ՏԻՄ և Կրթական ռեսուրս կենտրոնի համատեղ ջանքերով:
Հանդիպմանը մասնակցել են՝ Ախալքալաքի սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը և հանձանաժողովի նախագահ Սեդա Մելքումյանը, քաղաքապետ Մելքոն Մակարյանը, տեղակալներ՝ Թեյմուրազ Մճեդլիձեն և Մկրտիչ Մղդեսյանը, ինչպես նաև Ախալքալաքի մունիցիպալիտետի Կրթական ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանը: