Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հղում կատարելով Վրաստանի Արտաքին գործերի նախարարությանը, տեղեկացնում է, որ բժշկական ապահովագրությունը, որը պարտադիր պետք է լիներ վաղվանից՝ հունիսի 1-ից, դեռևս չի գործի։ Զբոսաշրջիկները դեռ կարող են Վրաստան այցելել, ինչպես նախկինում, առանց բժշկական ապահովագրության։
Այս մասին Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
«Վրաստան մուտք գործող արտասահմանցիների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման վերաբերյալ ստացված հարցումների կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հարցի առնչությամբ լրացուցիչ պարզաբանում է ստացել Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից առ այն, որ «Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկների առողջության և դժբախտ պատահարներից պարտադիր ապահովագրության կարգի և պայմանների հաստատման մասին» համապատասխան որոշման ընդունման և ուժի մեջ մտնելու համար ժամկետ է սահմանվել 2026թ. հունվարի 1-ը»,- ասվում է հայտարարության մեջ։