Վրաստանի խորհրդարանը մայիսի 28-ի լիագումար նիստին հաղթահարեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դրած վետոն։ Վետոն հաղթահարելու օգտին կողմ քվեարկեց 84 պատգամավոր, դեմ՝ 4-ը։
Առաջիկա օրերին օրենքը կրկին ուղարկվելու է նախագահի ստորագրմանը, բայց այս անգամ նախագահի մերժումից հետո այն կարող է ստորագրել խորհրդարանի խոսնակն, ու օրենքն ուժի մեջ կմտնի։
Չնայած բողոքի բազմահազարանոց ակցիաներին և Թբիլիսիի միջազգային գործընկերների կոշտ քննադատությանն ու նախազգուշացումներին՝ մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանն երրորդ՝ վերջին ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենքը։

![[Փոդքաստ] «Պարզապես բարդի մասին». Վեկտոր-Եվրոպա](https://jnews.ge/wp-content/uploads/glavn-3.jpg)

