«Ադրբեջանական երկաթուղիներ»-ը հաղորդագրություն է հրապարակել, ըստ որի՝ մայիսի 20-ից Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով վերականգնվել է կանոնավոր բեռնափոխադրումները։ Նշվում է, որ երկաթուղու աշխատանքներն արդեն ավարտված են, և այն կարող է տարեկան 5 մլն տոննա բեռ փոխադրել։ Սակայն վրացական հատվածում շինարարական աշխատանքները շարունակվում են։
BMG-ն այս վերաբերյալ հարցով դիմել է էկոնոմիկայի նախարարությանը, որտեղից պարզաբանել են, որ վրացական հատվածում շինարարական աշխատանքները շարունակվում են։
«Բաքու-Թբիլիսի-Կարս երթուղին վերաբացվել է փորձնական ռեժիմով: Մասնավորապես, շինարարական աշխատանքները կշարունակվեն օրվա առաջին կեսին, իսկ կեսօրից հետո կգործեն բեռնատար գնացքները»,- պարզաբանել են էկոնոմիկայի նախարարությունից։
ԲԹԿ երկաթուղու վրացական հատվածի ընդլայնման հաջորդ փուլում հիմնական խնդիրներից մեկը Ադրբեջանի և Վրաստանի միջև համատեղ ընկերության ստեղծումն է։ Հենց այս ընկերությունն է աշխատելու ԲԹԿ-ի գործունեությունը կառավարելու և նոր բեռներ ներգրավելու ուղղությամբ։
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին պաշտոնապես բացվել է 2017 թվականի հոկտեմբերի 30-ին։ Բաքվում տեղի ունեցած բացման արարողությանը մասնակցել են հինգ երկրների ղեկավարներ։ Այս արարողությունը նվիրված էր երկաթուղու հիմնական շինարարական աշխատանքների ավարտին։ Այդ օրվանից գրեթե յոթ տարի անց նույնիսկ երկաթուղու շինարարական աշխատանքները չեն ավարտվել: