«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին և շրջանային քարտուղար Դիմիտրի Սամխարաձեն հանդիպել են Բորժոմիի, Ախալցիխեի, Ասպինձայի, Ախալքալաքի, Ադիգենի և Նինոծմինդայի տեղական կազմակերպությունների ղեկավարների և կուսակցական ակտիվերի հետ։

Բորժոմիում կայացած հանդիպմանը մասնակցել են խորհրդարանական մեծամասնության անդամներ` Անտոն Օբոլաշվիլին, Սամվել Մանուկյանը, Սումբատ Կյուրեղյանը և Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին։
«Մենք խոսեցինք ընտրությունների և առկա խնդիրների մասին, անդրադարձանք երկրում և շրջաններում զարգացող իրադարձություններին։ Մեր հիմնական ուղերձն այն է, որ կուսակցությունը պետք է լավ պատրաստվի ընտրությունների օրվան, որպեսզի վստահ հաղթանակ տանի։
Ուզում եմ դիմել մեր բնակչությանը՝ եթե այսօր որևէ քաղաքական ուժ ունի խաղաղություն, կայունություն և զարգացում ապահովելու կարողություն և ուժ, այդ թվում՝ եվրաինտեգրման ճանապարհին, ապա միակ անվիճելի ուժը «Վրացական երազանք»-ն է։ Ուրիշ այլընտրանք չկա։ Մյուս այլընտրանքն ավերածություններն են, պատերազմը, քաոսն ու դժբախտությունը, որը կապված է «Ազգային շարժման» և նրա արբանյակների հետ»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
«Վրացական երազանքի» նախագահի և կուսակցական ղեկավարների հանդիպումները շրջաններում սկսվել են մարտի 2-ին։ Բացի Սամցխե-Ջավախքից, հանդիպումներ են տեղի ունեցել Աջարիայի, Սամեգրելո-Զեմո Սվանեթիի, Գուրիայի, Իմերեթիի, Ռաճա-Լեչխումի-Քվեմո-Սվանեթիի, Շիդա Քարթլիի և Մցխեթա-Մթիանեթիի շրջաններում:
Իրակլի Ղարիբաշվիլին 100 օրվա ընթացքում 10 շրջաններում կհանդիպի կուսակցական ակտիվների հետ։

Այս մասին տեղեկությունը տարածում է կուսակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջը։