Այսօր ժամը 12:00-ից քաղաքացիները հավաքվել են խորհրդարանի մոտ՝ բողոքելու «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի դեմ։ Տասնյակ հազարավոր քաղաքացիներ արդեն երրորդ օրն է բողոքում են տվյալ օրենքի նախագծի դեմ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է «Ինտերպրեսնյուզի» թղթակիցը, խորհրդարանին հարող փողոցներում այսօր մոբիլիզացված են ՆԳՆ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ կառավարության աշխատակազմի մոտ տեղակայված մեծ թվով իրավապահներ։
Այսօր ավելի վաղ խորհրդարանը 83 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։ Օրինագծի քվեարկությանը նախորդել են եռօրյա աղմկոտ հանձնաժողովային և նստաշրջանային քննարկումներ։

![[Փոդքաստ] «Պարզապես բարդի մասին». Վեկտոր-Եվրոպա](https://jnews.ge/wp-content/uploads/glavn-3.jpg)

