նորություններ 18 Մարտի, 2024 • Մեկնարկել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը տարածաշրջան

Մեկնարկել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցը Ադրբեջան,- ասվում է X-ում դաշինքի գրառման մեջ։

Նախատեսված են հանդիպումներ երկրի նախագահի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ։

Պաշտոնյան Բաքվից հետո կայցելի Վրաստան և Հայաստան։

Երևանում և Թբիլիսիում Ստոլտենբերգը հանդիպումներ է ունենալու նախագահների և վարչապետների հետ։

Վերատպման կանոն