Հասարակություն 2 Մարտի, 2024 • Ավտովթար Սաղամո-Գանձա ավտոճանապարհին

Այսօր՝ մարտի 2-ին, Նինոծմինդա-Թբիլիսի ավտոճանապարհի Նինոծմինդա-Գանձա հատվածում տեղի է ունեցել ավտովթար։ Կան զոհեր։ Հաղորդում է NOR.GE-ն:

Այսօր Սաղամո-Գանձա ճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Երկու մեքենաների բախման հետեւանքով երկու մարդ մահացել է, երրորդի վիճակը ծանր է, նա գտնվում է Նինոծմինդայի հիվանդանոցում, որտեղ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

Դեպքի վայրում աշխատում են շտապօգնությունն ու ոստիկանությունը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝