Կրթաթոշակ տրամադրվում է տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի 90%-ի չափով` (Հայ Կրթական Հիմնարկության կողմից վճարվող գումարը չի գերազանցելու 720,000 դրամի շեմը) խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով:
Մրցույթը նախատեսված է ՀՀ քաղաքացիների, սիրիահայ և լիբանանահայ ուսանողների, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողների համար, որոնց ակադեմիական միջին նիշը առնվազն 15, 3, 7 կամ 75 միավոր է։
Կրթաթոշակը տրամադրվում է տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի 90%-ի չափով` խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են Հայ Կրթական Հիմնարկության կողմից նախընտրած մասնագիտություններով, իսկ մնացած 10%-ը պարտավորվում է վճարել ուսանողը:
Համակարգում հայտնվելուց հետո ուսանողը հետագայում շարունակում է ստանալ կրթաթոշակը, եթե պահպանում է բարձր ակադեմիական նիշը՝ առնվազն 75 միավոր, և տարեկան կատարում է 120 ժամ կամավորական աշխատանք:
ՀԿՀ-ի նպատակն է օգնել, որպեսզի բոլոր կրթաթոշակառուները գերազանց ավատեն համալսարանն ու վերադառնան իրենց ծննդավայր, կարողանան օգնել իրենց ծնողներին, ինչպես նաև նպաստել հայության սոցիալ-տնտեսական և մշակութային առաջխաղացմանը։
Այս տարի Վրաստանում ՀԿՀ-ի կողմից կրթաթոշակ է տրամադրվում հետևյալ համալսարանների և ֆակուլտետների ուսանողներին՝
Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարան
- Ճշգրիտ գիտությունների և բնագիտական գիությունների ֆակուլտետ
- Հումանիտար գիտությունների ֆակուլտետ
- Հասարակական-քաղաքական գիտությունների ֆակուլտետ
- Տնտեսագիտության և բիզնեսի ֆակուլտետ
- Բժշկության ֆակուլտետ
- Իրավագիտության ֆակուլտետ
- Հոգեբանության և մանկավարժության ֆակուլտետ
Իլյայի պետական համալսարան
- Արվեստագիտության ֆակուլտետ
- Բնական գիտությունների և բժշկության ֆակուլտետ
- Բիզնեսի, տեխնոլոգիաների և կրթության ֆակուլտետ
- Իրավագիտության ֆակուլտետ
Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարան
- Մանկավարժության, հումանիտար գիտությունների և հասարակական գիտությունների ֆակուլտետ
- Բիզնեսի կառավարման ֆակուլտետ
- Իրավագիտության ֆակուլտետ
- Ճարտարագիտության, գյուղատնտեսության և բնական գիտությունների ֆակուլտետ
Թբիլիսիի պետական բժշկական համալսարան
- Բժշկություն
- Ստոմատոլոգիա
- Դեղագործություն
- Հանրային առողջություն
- Վերականգնողական բժշկություն
- Բուժքույրական բակալավրիատ և մասնագիտական ծրագիր
Կովկասի համալսարան
- Բիզնեսի Ֆակուլտետ
- Տեխնոլոգիայի ֆակուլտետ
- Իրավագիտության ֆակուլտետ
- Լրագրության ֆակուլտետ
- Բժշկության և առողջապահության ֆակուլտետ
- Տնտեսագիտության ֆակուլտետ
- Կրթության ֆակուլտետ
- Հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետ
- Կառավարման ֆակուլտետ
- Տուրիզմի ֆակուլտետ
- Շոթա Ռուսթավելու անվան Բաթումի պետական համալսարան Բիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետ
- Ճշգրիտ գիտությունների և կրթության ֆակուլտետ
- Հումանիտար ֆակուլտետ
- Իրավագիտության և հասարակական գիտությունների ֆակուլտետ
- Բնական գիտությունների և առողջապահության ֆակուլտետ
- Տեխնոլոգիայի ֆակուլտետ
- Տուրիզմի ֆակուլտետ
Վրաստանի տեխնիկական համալսարան
Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա
Այլ Բուհերի և մասնագիտությունների հետ, որոնք հովանավորվում են ՀԿՀ-ի կողմից կարող եք ծանոթանալ անցնելով նշված հղումով։
Հայաստանում սովորող ուսանողները կարող են դիմել լրացնելով հայտը հետևյալ հղումով։
Իսկ Վրաստանում սովորող ուսանողները պետք է դիմեն մուտք գործելով այս հղումով։