
Այսօրվանից ավարտվում է չվող թռչունների որսի սեզոնը: Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության, բնության պաշտպանության և վերահսկողության բաժինը զգուշացնում է, որ չվող թռչունների որսը մարտի 1-ից արգելվում է:
Նույն տեղեկատվությամբ, արգելված ժամանակահատվածում որսի համար քաղաքացիները կտուգանվեն: Որոշ դեպքերում հնարավոր է գտնված օբյեկտը և որսորդական հրացանը առգրավեն, ինչպես նաև զրկեն զենք կրելու իրավունքից:
Որսորդական սեզոնը կբացվի ընթացիկ տարվա օգոստոսին: Վրաստանը չվող թռչունների համար կարևոր տարածք է համարվում։ Յուրաքանչյուր տարի այստեղով անցնում են միլիոնից ավելի թռչուններ։
Վրաստանում բնությունը շատ հարուստ է, այստեղ կարող ենք հանդիպել բարձր լեռնային, միջլեռնային, բլուրային և հարթավայրային ռելիեֆներ, ինչպես նաև՝ խոնավ անտառներ, կիսաանապատներ և անապատներ։
Բնապահպանական վերահսկողության վարչությունը քաղաքացիներին հորդորում է օրենքի խախտման դեպքում զանգահարել՝ 153 թեժ գիծ, որպեսզի բաժնի աշխատակիցներն անմիջապես արձագանքեն հայտնաբերված փաստերին։
Օրինախախտները կտուգանվեն 500-700 լարիով (մոտ 190-270 դոլար), իսկ նրանց որսը կարող է բռնագրավվել։ Բացի այդ, նրանք կարող են մնալ առանց որսորդական հրազեն կրելու իրավունքի։