նորություններ 28 Փետրվարի, 2024 • Չինացի զբոսաշրջիկների հետաքրքրությունը Վրաստանի նկատմամբ աճում է

«Երկու պետությունների միջև ռազմավարական գործընկերությունը հանգեցնում է նրան, որ Վրաստանի և Չինաստանի միջև ուղևորափոխադրումներն աճում են երկու ուղղություններով, և ի հայտ են գալիս նոր ներդրումային նախաձեռնություններ։ Չինաստանի հետ առանց վիզայի ռեժիմը կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը»,- ասել է Վրաստանի զբոսաշրջության ասոցիացիայի ղեկավար Նատա Կվաճանտիրաձեն։

Նրա խոսքով, չինական տուրիստական ընկերություններն արդեն սկսել են ծրագրել աշխատանքները վրացական ուղղությամբ։

«Չինաստանը շատ գրավիչ է աշխարհի զբոսաշրջային ուղղությունների շարքում։ Վրաստանի և Չինաստանի միջև 30-օրյա առանց վիզայի ռեժիմը հիմնականում վերաբերում է զբոսաշրջության նպատակով ճանապարհորդություններին։ Սա հնարավորություն է ընձեռում պլանավորել ուղևորություններ նաև գործնական նպատակներով, ինչը կբերի զբոսաշրջության ակտիվացման աճի։ Հնդկաստանից և Ճապոնիայից հետո այժմ ուշադրության կենտրոնում կլինի Չինաստանը։ Կարող եմ ասել, որ մեր ասոցիացիայում արդեն իսկ նկատելի է էքսկուրսիոն տուրիզմի ոլորտում աշխատող չինական ընկերությունների ակտիվությունը»,- հայտարարել է նա։

Նրա խոսքով՝ ճամփորդությունների աճի հետ մեկտեղ ակնկալվում է, որ դեպի Չինաստան ուղիղ չվերթների հաճախականությունը կավելանա։

«Այս ոլորտում կարևոր է առողջ մրցակցությունը։ Հետևաբար, ավիափոխադրումների հաճախականության ավելացման մասին որոշումը, հավանաբար, ավիաընկերությունները կընդունեն պահանջարկի աճի ֆոնին: Մրցակցությունը, որը կուժեղանա զբոսաշրջության ոլորտում, անշուշտ գները հավասարակշռելու է։ Սա առողջ մրցակցության արդյունք է»,- ասել է Նատա Կվաճանտիրաձեն։

Նրա խոսքով, շատ կարևոր է նաև խուսափել բացառապես զբոսաշրջիկների թվի վրա կենտրոնանալուց, այլև պետք է կենտրոնանալ նոր ու բազմազան առաջարկներով շուկա մուտք գործելու վրա։

«Խմբակային զբոսաշրջությունը շատ լավ կազմակերպված է, հաշվարկված, և այս առումով բիզնեսը պետք է հոգ տանի, որ պոտենցիալ զբոսաշրջիկներին տրվեն ճիշտ առաջարկներ։ Երկիրը հետաքրքիր է չինացի զբոսաշրջիկների համար: Մշակութային և գինեգործական տուրիզմի, ինչպես նաև բնապահպանական և արկածային ուղղությունների առումով։ Շոփինգ տուրերը նույնպես շատ տարածված են հատկապես Եվրոպայի ուղղությամբ, սակայն Վրաստանը կարող է գրավիչ լինել հիմնականում մշակութային և գինեգործական տուրիզմի համար»,- ասում է Նատա Կվաճանտիրաձեն։

Աղբյուրը՝ Bizzone.info

Վերատպման կանոն