Վրաստանի նոր վարչապետ Իրակլի Կոբախիձեն իր նոր պաշտոնում գումարել է Վրաստանի Կառավարության առաջին նիստը, որտեղ հայտարարել է փոխվարչապետների նշանակման մասին։
Առաջին փոխվարչապետ է դարձել էկոնոմիկայի նախարար Լեւան Դավիթաշվիլին։ Փոխվարչապետեր են դարձել մշակույթի նախարար Թեա Ծուլուկիանին և պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին։
Դավիթաշվիլին և Ծուլուկիանին, փոխվարչապետի պաշտոնում, արդեն ներկայացված էին Իրակլի Ղարիբաշվիլիի նախկին վարչապետի կառավարությունում։
Իրակլի Կոբախիձեն նաեւ հայտարարել է, որ Միխեիլ Փեյքրիշվիլին նշանակվել է Վրաստանի կառավարության վարչակազմի ռազմավարական կապերի վարչության պետ։
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին իշխող «Վրացական երազանք» կուսակցության 8-րդ համագումարում ընտրվել են Վրաստանի նոր վարչապետ Իրակլի Կոբախիձեն և «Երազանքի» նոր նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին։ Նոր կառավարությունում նախարարների թեկնածուների և կառավարության ղեկավարի թեկնածու Իրակլի Կոբախիձեի լսումները սկսվել են փետրվարի 5-ին և ավարտվել փետրվարի 8-ին։
Վրաստանի նախարարների նոր կաբինետը
- Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլի
- Վրաստանի փոխվարչապետ, մշակույթի և սպորտի նախարար՝ Թեա Ծուլուկիանի
- Փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանի
- Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլի
- Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլի
- Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձե
- Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձե
- Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրի
- Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիա
- Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարի
- Վրաստանի օկուպացված տարածքներից բռնի տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Զուրաբ Ազարաշվիլի
- Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Թեա Ախվլեդիանի: