Վրաստանի Սպասարկման գործակալությունը տարածում է տեղեկություն առ այն մասին, որ երկարաձգվում է որսորդական պտուտակային հրացանների ստուգում անցկացնելու վերջնաժամկետը։
Վրաստանի «Զենքի մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում՝ մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը գրանցված որսորդական հրացանների, այդ թվում նաև համակցված հրաձգային զենքերի Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով, բալիստիկ փորձաքննություն անցկացնելու նպատակով սպասարկման գործակալություն ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել և սահմանվել է մինչև 2024 թվականի մայիսի 1-ը։
Նշված անձինք ազատվում են բալիստիկ փորձաքննության համար սահմանված վճարներից։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել թեժ գիծ՝ 1272։

![[Փոդքաստ] «Պարզապես բարդի մասին». Վեկտոր-Եվրոպա](https://jnews.ge/wp-content/uploads/glavn-3.jpg)

