12.01.2024
Views: 1198 |
Author:
Gayane Akojyan
Առողջապահության նախարարությունը տարածել է տեղեկություն, ըստ որի` համընդհանուր առողջապահական ծրագրով համապատասխան կարգավիճակ ունեցող քաղաքացիներն ամբողջ տարվա ընթացքում քրոնիկական հիվանդությունների դեղամիջոցներ կստանան ամբողջական ֆինանսավորմամբ։
Ծրագիրը ներառում է հետևյալ քրոնիկ հիվանդությունների բուժման համար դեղերի ֆինանսավորումը՝
- սրտանոթային քրոնիկ հիվանդություններ,
- թոքերի քրոնիկ հիվանդություններ,
- վահանաձև գեղձի քրոնիկ հիվանդություններ,
- 2-րդ կարգի շաքարախտ,
- Պարկինսոնի հիվանդություն,
- էպիլեպսիա։
Ամբողջ տարվա ընթացքում անհրաժեշտ դեղերն անվճար կստանան՝
- սոցիալապես անապահով անձինք (որոնց վարկանիշային միավորը չի գերազանցում 100 000 միավորը),
- թոշակառուները,
- վետերանները,
- հաշմանդամության կարգավիճակ ունեցող անձինք (հաշմանդամ երեխաներ, ծանր կամ զգալիորեն արտահայտված հաշմանդամության կարգավիճակ ունեցող անձինք),
- – Գորի, Խաշուրի, Կասպի, Քարելի, Դուշեթի, Օնի, Սաչխերեի, Զուգդիդի, Մեստիաի, Ծալենջիխի մունիցիպալիտետներում Վրաստանի օկուպացված տարածքների մոտ գտնվող բաժանարար գծին հարող գյուղերում բնակվող բնակչությունը։
Դեղորայք ստանալու համար հիվանդը պետք է դիմի ընտանեկան բժշկին։