նորություններ 12 Հունվարի, 2024 • Ջավախքում երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրի մասին գիտությունների ինստիտուտի սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ Վրաստանի հարավում, Նինոծմինդա քաղաքից (Սամցխե-Ջավախքի շրջան) 24 կմ հեռավորության վրա, Սամեբա գյուղի մոտ 3,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։Հունվարի 11-ին Թբիլիսիի ժամանակով 19:12-ին տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է Սամեբա գյուղի մոտակայքում։

 

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝