նորություններ 25 Դեկտեմբերի, 2023 • Ախալքալաքի որոշ գյուղական ճանապարհներ փակ են

Առատ ձյունն ու ուժգին քամով ուղեկցվող բուքն անանցանելի են դարձրել ոչ միայն պետական նշանակության, այլև Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղեր տանող ավտոճանապարհները։

Ախալքալաքի քաղաքապետարանից հայտնում են, որ դիմումներ են ստացել Փոքր և Մեծ Սամսար գյուղերից, որտեղ արդեն հատուկ տեխնիկա են ուղարկվում։ Մաքրման աշխատանքներ են իրականացվում նաև Կարծախ, Դադեշ և Մյասնիկյան գյուղերի ուղղությամբ։ Տեխնիկա կուղարկվի նաև դեպի հեռավոր Մոդեգամ գյուղ։

Քաղաքապետարանը դեռ տեղեկացված է միայն տվյալ գյուղերի ճանապարհների անանցանելիության մասին, իսկ թե մնացած գյուղերում ինչ վիճակ է, չի հաղորդվում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝