Ախալքալաքում, Երիտասարդական կենտրոնի գրասենյակում, ձեռնարկատերերի և այլ շահագրգիռ կողմերի համար անցկացվել է դասընթաց՝ բիզնես նախագիծ գրելու և դրամաշնորհային մրցույթներին դիմելու, և մասնավորապես, «Միասնություն բազմազանության միջոցով» ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույթի դիմելու վերաբերյալ, որն իրականացվում է UNA Georgia-ի կողմից։
Դասընթացի մասնակիցները ծանոթացան միմյանց հետ և ներկայացրին իրենց բիզնես գաղափարները։ Դասընթացավար Գուրամ Սագարաձեն պատմեց այն մասին, թե ինչպես ձևակերպել գրագետ բիզնես գաղափար, մանրամասն բացատրեց հայտադիմումի բոլոր կետերը և օրինակներով ցույց տվեց, թե ինչ և ինչպես գրել սեփական բիզնես գաղափարը՝ ներդրողին ճիշտ ներկայացնելու համար։
Դրամաշնորհային մրցույթը հայտարարվել է United Nation Association Georgia-ի կողմից՝ USAID «Unity through diversity» ծրագրի շրջանակներում։
ԱՄՆ ՄԶԳ-ի «Միասնություն բազմազանության միջով» ծրագիրն աշխատում է ողջ երկրում, բայց մասնավորապես ուղղված է հետևյալ շրջաններին և մունիցիպալիտետներին.
- Քվեմո Քարթլի` Դմանիսի, Մառնեուլի, Ծալկա, Բոլնիսի, Գարդաբանի
- Սամցխե-Ջավախք` Ախալքալաք, Ախալցիխե, Նինոծմինդա
- Լեռնային Աջարիա` Շուախևի, Քեդա, Խուլո
- Կախեթի` Ախմետա, Սագարեջո, Կղվարելի, Լագոդեխի
Ծրագրի առաջնահերթությունները բաժանված են 2 կատեգորիայի.
- Քաղաքացիական մասնակցություն, շահերի պաշտպանություն (ոչ կառավարական սեկտոր): Քաղաքացիական ինտեգրում և ակտիվ մասնակցության միջոցով փոքրամասնությունների ներգրավվածությունը պետության կառուցմանը և հանրային ծառայություններում, աջակցելով հավասարությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը:
- Բիզնես (մասնավոր հատված): Տնտեսական ինտեգրում՝ աջակցելով ազգային և տեղական ձեռներեցներին՝ զարգացնելու իրենց բիզնեսը փոքրամասնություններով բնակեցված շրջաններում և նրանց տրամադրելով ռեսուրսներ, փորձ, ենթակառուցվածքներ, շուկայական կապեր, հմտություններ, աշխատատեղեր և հնարավորություններ երիտասարդության համար՝ տնտեսական ինտեգրման նպատակով:
Անհատական դրամաշնորհները տատանվում են 2,500-ից 120,000 ԱՄՆ դոլարի սահմաններում: UNA-Georgia –ն իրեն իրավունք է վերապահում թույլատրել ավելի բարձր ֆինանսավորման վերնաշեմ, որտեղ դա կիրառելի է: UNA-Georgia –ի գնահատմամբ՝ տարեկան կտրվի մոտ 15-20 դրամաշնորհ։
Ոչ կառավարական հատվածի դրամաշնորհները ենթադրում են ամբողջական ֆինանսավորում, մինչդեռ բիզնեսի համար հայտատուն պետք է համաֆինանսավորի դրամաշնորհի 50%-ի չափով:
Դրամաշնորհի պայմանների մասին մանրամասն տեղեկատվությունը՝ ներառյալ ընտրության չափանիշները, առաջնահերթությունները, հայտադիմումը ներկայացնելու գործընթացը, հաշվետվողականության պահանջները, ինչպես նաև մոնիտորինգն ու գնահատումը, կարող եք գտնել այստեղ՝ այս ուղեցույցում: