նորություններ 26 Նոյեմբերի, 2023 • «Հայարտուն» կենտրոնում կայացավ Գոռ Սիմոնյանի «Հայելու առաջ» գրքի շնորհանդեսը

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Թբիլիսիի «Հայարտուն» կրթամշակույթային կենտրոնում տեղի ունեցավ երիտասարդ ստեղծագործող Գոռ Սիմոնյանի «Հայելու առաջ» գրքի շնորհանդեսը:

Շնորհանդեսին ներկաների գերակշռող մասը երիտասարդներն էին, ինչը ուրախալի փաստ էր քանի որ գիրքը հենց երիտասարդ սերնդի համար է նախատեսված։

Շնորհանդեսի բացումն արեց «Հայարտուն» կրթամշակույթային կենտրոնի տնօրեն Եվգենիա Մարկոսյանը, ով մեծ ոգևորությամբ ներկայացնելով հեղինակին նշեց.

«Ուրախ եմ, որ այս ժամանակաշրջանում, երբ ընթերցանության հանդեպ հետաքրքրությունը անկում է ապրում, կան երիտասարդներ, ովքեր ունեն ցանկություն երիտասարդների մեջ ավելացնել հետաքրքրություն ժամանակակից մեթոդներով, ինչը շատ ողջունելի է և մենք միշտ պատրաստ ենք աջակցել նման երիտասարդներին»:

«Մեծ զարմանք ապրեցի, երբ իմացա, որ երիտասարդը գիրքը գրել է այդքան պատանի տարիքում։ Հեղինակն իր և իր շրջապատի օրինակը ներկայացնելով փորձել է օգնել երիտասարդներին անկախ խոչընդոտներից գնալ առաջ և չհանձնվել: Գիրքը հեղինակը ներկայացրել է բավականին հետաքրքիր և նորաոճ, ինչը հետաքրքրություն է առաջացնում ընթերցողի մեջ, սկսելով կարդալ չես ուզում կտրվել գրքից, քանի որ հետաքրքրությունն այնքան շատ է, որ ուզում ես կարդալ գիրքը։ Ես ինքս գիրքը կարդացել եմ 2 ժամում։ Հատկապես խորհուրդ կտամ կարդալ ավարտական դասարանի աշակերտներին, նրանց մեջ շատ բան կփոխվի կարդալուց հետո և շատերի մեջ կառաջանա ցանկություն գնալ իրենց նպատակների հետեւից»,-  նշեց Արևիկ թերթի խմբագիր,  քննադատ Էմմա Ախտյանը:
girqyi qnnadaty - 1
Երիտասարդներին հետաքրքրում էր, թե գրքի հեղինակը որքանով է վստահ, որ խնդիրների լուծման իր առաջարկները ճիշտ են, Սիմոնյանը պատասխանեց.
«Ես առաջարկել եմ իմ տարբերակը, թե ում համար ճիշտ կամ սխալ կլինի, չեմ կարող ասել»։

girqyy - 1
«Հայելու առաջ» գրքի հեղինակ Գոռ Սիմոնյանի ելույթի ժամանակ մի պահ բոլորը փշաքաղվեցին։ Հայրը,  ով նստել էր հետևում իզուր փորձում էր թաքցնել արցունքները, որոնք հպարտության և ուրախության էին, իսկ ավելի դիմաց նստած էր մայրը, ով ինչպես հեղինակը նշեց՝ իր գլխավոր մոտիվատորն է:

«Սկբզնական շրջանում, երբ գիրքը գրում էր ասում էի՝ լավ, ինչ պետքա լինի, չէի հավատում, որ հաջողության կհասնի։ Ինչը Գոռիս ավելի էր ոգևորում,  որ ամեն գնով հասնի իր նպատակին։ Տղաս միշտ աչքի է ընկել իր յուրահատուկ բնավորությամբ, ինքը հաճախ է մեզ զարմացնում իր քայլերով, այս անգամ եւս բացառություն չէր: Չգիտեմ հիմա ինչ եմ զգում, երևի հպարտություն կամ ոգևորություն, չեմ կարողանում նկարագրել զգացմունքներս, բայց մի բան հստակ է՝ հպարտանում եմ իմ որդու հաջողություներով», — Jnews-ի հետ զրույցում ասաց Գոռի մայրը։
girq - 1
Գրքի շնորհանդեսն ավարտվեց հյուրասիրությամբ։ Հավելենք նաեւ, որ գիրքն ընթերցողները կարող են շարադրություն գրել եւ մասնակցել  մրցույթի։  Շարադրության մրցույթի մանրամասներին, ինչպես նաև գրքի ձեռք բերման մասին երիտասարդները կարող են ծանոթանալ «Հայելու առաջ» գրքի ինստագրամյան էջում:

Կարդացեք նաեւ՝

«Մոտիվացիային խանգարող խնդիրների 10 արդիական լուծում». Գոռ Սիմոնյանի առաջին գիրքը

 

Վերատպման կանոն