նորություններ 23 Նոյեմբերի, 2023 • Սակրեբուլոն վերանայման է վերադարձրել 2024 թվականի բյուջեի նախագիծը

Նոյեմբերի 22-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոն նիստի ընթացքում քննարկել է 2024 թվականի բյուջեի նախագիծը։ Պատգամավորները նախագիծը վերադարձրել են Ախալքալաքի քաղաքապետարան՝ լրամշակման՝ անելով առաջարկներ։

Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի լիագումար նիստում քաղաքապետարանի աշխատակիցները պատգամավորներին ներկայացրել են բյուջեի նախագիծը և պատասխանել նրանց հարցերին։ Սա սակրեբուլոյում հաջորդ տարվա բյուջեի նախագծի առաջին քննարկումն է։ Պատգամավորներին հետաքրքրում էին եկամուտները, տրանսֆերտները, թե բյուջեից ուր է ուղղվում այս կամ այն գումարը։ Արդյունքում՝ հանձնաժողովները քաղաքապետարանին ներկայացրել են առաջարկներ մի քանի հարցերի վերաբերյալ, որոնց առնչությամբ առաջարկներ են արվել նոյեմբերի 21-ին, հանձնաժողովների և բյուրոյի նիստերում։

Առաջարկների մեծ մասը վերաբերում է սոցիալական ծառայության ծախսերին։

Քաղաքապետարանի հանձնաժողովների առաջարկները հետևյալն են.

— բարձրացնել նորածիններին տրվող միանվագ գումարի չափը

— մտցնել մեկանգամյա պարգևատրում գերազանց ակադեմիական առաջադիմություն ունեցող աշակերտների համար

— վերացնել միայնակ ծնողների համար բարձրագույն կրթության վճարների համաֆինանսավորման տարիքային շեմը

— առանձին կոդով մուտքագրել «գենդերային իրադարձություններ» կետը

— ֆինանսավորում հատկացնել գյուղերում ցուցանշանների տեղադրման համար:

Պատգամավորները քվեարկեցին Ախալքալաքի մունիցիպալիտետի 2024 թվականի բյուջեի նախագիծը լրամշակման վերադարձնելու օգտին։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝