Ամանորյա զարդարանքի գնման մրցույթը կայացել է առաջին անգամից, այն շահել է «Ջեո Սթրիմ» ՍՊԸ-ն 56`700.00 լարիի չափով։ Հիմա ընթացքի մեջ է ընտրության/գնահատման գործընթացը:
Նշենք, որ մրցույթը հայտարարվել էր նոյեմբերի 10-ին 60 000 լարիի չափով։ Սկզբում աճուրդում շահել էր «Gold777» ընկերությունը, սակայն հետագայում որակազրկվել էր։ Այնուհետև պոտենցիալ հաղթող է ճանաչվել «Ջեո Սթրիմ» ընկերությունը, երկրորդը՝ ըստ նվազագույն առաջարկած գումարի, եթե գնահատման գործընթացում ընկերությունն ընդունվի, այն կզբաղվի քաղաքի ամանորյա զարդարմամբ։
Մրցույթի համաձայն՝ ենթադրվում է.
- Հավաքել և զարդարել գոյություն ունեցող 10 մետրանոց տոնածառը լուսանկարում ցուցադրված դեկորով, դեկորատիվ լուսավորությունը՝ սպիտակ, ճառագայթաձև լուսային ձևավորմամբ կոնստրուկցիա տոնածառի վերևում, գույնը՝ սպիտակ:
- 5 մետրանոց երկու տոնածառի հավաքում և զարդարում լուսանկարում ներկայացված դեկորով։
- Ամանորյա փողոցային դեկորացիաներ կոնֆետների, քաղցրավենիքի, թխվածքաբլիթների և դեկորացիա՝ ամանորյա բեմի տեսքով:
- Դեկորատիվ լուսադիոդային կոնստրուկցիաներ փողոցների լուսավորության համար՝ ձյան փաթիլներ, կամարներ, եղնիկներ։
- Փողոցային դրասանգազարդ լամպերով, աստղերով, գույնը՝ դեղին և տաքուկ սպիտակ։
- Շենքերի արտաքին տեսքի լուսադիոդային լուսավորություն
- Հրավառություն։
Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի խոսքով, առկա մեծ տոնածառը նախատեսվում է տեղադրել Խաս Բախչա կենտրոնական զբոսայգում, մեկ 5 մետրանոց տոնածառ՝ վերակառուցված Ջիվանու պուրակում, ևս մեկը՝ գուցե զինվորական ավանում։
«Դեկտեմբերի 25-ին տոնական միջոցառում ենք ունենալու, մինչ այդ ամեն ինչ պետք է պատրաստ լինի: Միջոցառման մասին ավելի մանրամասն կտեղեկացնենք ավելի ուշ: Քաղաքի կենտրոնական հատվածում կտեղադրենք մեր ունեցած զարդարանքները, ինչպես նաև այնտեղ, որտեղ կլինի գլխավոր տոնածառը»,- մեկնաբանեց Մակարյանը։