Ներքին գործերի նախարարության փորձաքրեական վարչության թմրամիջոցների վերահսկման ծառայության 2023 թվականի III (հուլիս-սեպտեմբեր) եռամսյակի տվյալներով, թմրանյութերի օգտագործման ամենաշատ դեպքեր՝ ինչպես երկրորդ եռամսյակում, գրանցվել են Թբիլիսիում, իսկ ամենաքիչը՝ Սամցխե-Ջավախեթիում։ Վիճակագրության համաձայն՝ զգալի տարբերություն է կա տղամարդկանց և կանանց միջև, ավելի շատ դրական պատասխան եկել է տղամարդկանց թեստերի արդյունքներից։
Ընդհանուր կատարվել է 1 436 թեստավորում։ Թեստովորումը իրականացվել է 18-ից մինչև 60-անց տարիքային խմբերում։
Թեստավորված անձանց քանակը ներկայացնում ենք ստորև․
- Թբիլիսի՝ 609
- Իմերեթի՝ 123
- Աջարիա՝ 164
- Կախեթի՝ 136
- Գուրիա՝ 65
- Սմեգրելո՝ 133
- Սամցխե-Ջավախեթի՝ 21
- Քվեմո Քարթլի՝ 91
- Շիդա Քարթլիում՝ 94
Ըստ վերոնշյալ թվերի ամենաշատ թեստավորում կատարվել է Թբիլիսիում, իսկ ամենաքիչը՝ Սամցխե-Ջավախեթիում։
Սամցխե-Ջավախեթիում մինչև 18 տարեկան անձանց մոտ թեստավորում չի անցկացվել, 18-24 տարեկանների խմբում անցկացվել է 3 անձի մոտ։ 25-44 տարեկանների խմբում անցկացվել է 14 թեստավորում, 45-60 տարեկանների խմբում՝ 4 թեստ։ 60-ից բարձր անձանց շրջանում թեստավորում չի կատարվել։
Կատարված թեստերից դրական պատասխան է եկել 1030 անձի մոտ։
- Թբիլիսի՝ 498
- Իմերեթի՝ 59
- Աջարիա՝ 95
- Կախեթի՝ 101
- Գուրիա՝ 33
- Սմեգրելո՝ 101
- Սամցխե-Ջավախեթի՝ 17
- Քվեմո Քարթլի՝ 69
- Շիդա Քարթլիում՝ 57
Սամցխե-Ջավախեթիում 18-24 տարիքային խմբում 3 դրական պատասխան է եկել։ 25-44 տարեկանների շրջանում 10-ը դրական է եկել, իսկ 45-60 տարիքային խմբում՝ չորս։
Տղամարդկանց շրջանում դրական է եկել 1020 թեստի պատասխան, իսկ կանանց շրջանում՝ 10։