Ռուսական օկուպացիոն ուժերի ներկայացուցիչների կրակոցից Վրաստանի մեկ քաղաքացի է սպանվել: Այս մասին հայտնում է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ)։
Վրաստանի քաղաքացին սպանվել է ռուս օկուպացիոն ուժերի ներկայացուցիչների կրակոցից Գորիի մունիցիպալիտետի Կիրբալի գյուղի մոտ՝ օկուպացված տարածքում, ապօրինի բերման ենթարկվելու ժամանակ, ևս մեկ քաղաքացի ապօրինի բերման է ենթարկվել։
«2023 թվականի նոյեմբերի 6-ին օկուպացված տարածքում` Գորիի մունիցիպալիտետի Կիրբալի գյուղի մոտ, տեղի բնակչին ապօրինի ձերբակալելու փորձի ժամանակ ռուսական օկուպացիոն ուժերի հրազենից կրակելու հետևանքով մահացել է Վրաստանի քաղաքացի, ևս մեկ քաղաքացին ապօրինի բերման է ենթարկվել:
Ակտիվ հաղորդակցություն է ընթանում՝ օգտագործելով բոլոր գործիքները, որոնք հասանելի են Վրաստանի կենտրոնական իշխանություններին»,- գրել է ՊԱԾ-ը:

![[Փոդքաստ] «Պարզապես բարդի մասին». Վեկտոր-Եվրոպա](https://jnews.ge/wp-content/uploads/glavn-3.jpg)

