Վրաստանում 2023 թվականի 3-րդ եռամսյակում 74 քաղաքացի ամբողջությամբ սպառել է վարորդական իրավունքի համար ամեն տարի հատկացվող 100 միավորը։
Ներքին գործերի նախարարության վիճակագրության համաձայն՝ այս տարվա երրորդ եռամսյակում վարորդական իրավունքի վկայականից միավոր է կորցրել 82 հազար 433 մարդ, իսկ 74 մարդ ամբողջությամբ օգտագործել է իր միավորները։ 1 220 946 մարդ պահպանել է 100 միավորը։
Տեղեկացնենք, որ վարորդական իրավունքի վկայականի 100 միավորանոց համակարգը Վրաստանում գործում է 2017 թվականից։ Վարորդական իրավունքի վկայականին յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ին տրվում է 100 միավոր, իսկ տարվա ընթացքում խախտումների համար համապատասխան միավորներ են հանվում։ Միավորների ամբողջությամբ սպառման դեպքում վարորդական իրավունքը կասեցվում է մեկ տարով։

![[Փոդքաստ] «Պարզապես բարդի մասին». Վեկտոր-Եվրոպա](https://jnews.ge/wp-content/uploads/glavn-3.jpg)

