Թեհրանում Հարավային Կովկասի վերաբերյալ 3+3 ձևաչափով հանդիպման մասնակիցները հաստատել են, որ «պլատֆորմը բաց է Վրաստանի հավասար մասնակցության համար»։ Այս մասին ասվում է նրանց ամփոփիչ հայտարարության մեջ։
«Դրականորեն գնահատելով հանդիպման արդյունքները մասնակիցները հաստատել են, որ հարթակը բաց է Վրաստանի հավասար մասնակցության համար»,- նշվում է փաստաթղթում։
Հանդիպման մասնակիցները քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում։
«Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի արտգործնախարարները մտքեր են փոխանակել նաև Գազայում տիրող իրավիճակի շուրջ։ Նրանք ընդգծել են խաղաղ բնակչության շրջանում հրետակոծության անհապաղ դադարեցման անհրաժեշտության մասին»,- նշվում է փաստաթղթում։

![[Փոդքաստ] «Պարզապես բարդի մասին». Վեկտոր-Եվրոպա](https://jnews.ge/wp-content/uploads/glavn-3.jpg)

