2023 թվականի առաջին 9-ը ամիսներին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 15․9 մլրդ դոլլար, ինչը 16․5 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի վիճակագրության ծառայությունը։
Միևնույն ժամանակ արտահանումը կազմել է 4․6 մլրդ դոլլար (աճը՝ 12․7%), ներմուծումը` 11․303 մլրդ (աճը՝ 18․2%)։
Առևտրաշրջանառության ոլորտում Ռուսաստանը Վրաստանի հիմնական գործընկերներից մեկն է, և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ Թուրքիայից հետո։ Վրաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 1․8 մլրդ դոլլար։
Վրաստանից Ռուսաստան արտահանումն աճում է մի շարք ուղղություններով, բացառություն են կազմում ֆեռոհամաձուլվածքները, որոնց ցուցանիշները նվազում են։
Հաշվետու ժամանակահատվածում Ռուսաստանից ներմուծվել է 1․3 մլրդ դոլլարի ապրանք, իսկ արտահանումը կազմել է 511․7 մլն դոլլար։
2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքների թոփ հնգյակն ունի հետևյալ տեսքը.
- բնական խաղողի գինիներ՝ 129 մլն,
- տրանսպորտային միջոցներ՝ 66․9 մլն,
- հանքային և քաղցրահամ ջրեր՝ 48․5 մլն,
- ջրեր, ներառյալ հանքային և գազավորված, շաքարավազով՝ 47․8 մլն,
- ֆեռոհամաձուլվածքներ՝ 45․6 մլն դոլլար։
2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանից ներմուծված թոփ 5 ապրանքնատեսակներն ունեն հետևյալ տեսքը.
- նավթ և նավթամթերք՝ 477․6 մլն,
- գազ՝ 98․6 մլն,
- շշեր և ապակե տարաներ՝ 38․2 մլն,
- ցորեն և մեսլին՝ 37․7 մլն,
- ածխածնային պողպատյա ձողեր՝ 36․2 մլն դոլար։