Ախալքալաքի մունիցիպալիտետի 6 դպրոցներում ուսուցչի, բժշկի և հավաքարարի թափուր աշխատատեղեր կան։
Կարտիկամ գյուղի հանրային դպրոցում կա տեղեկատվական մենեջերի թափուր աշխատատեղ, հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ։ Նույն դպրոցում պահանջվում է նաև բժիշկ, հայտերի ընդունման վերջնաժամկետը նույնպես հոկտեմբերի 31-ը ներառյալ է։
Բեժանո գյուղի հանրային դպորցում կա բժշկի թափուր հաստիք, ցանկացողները կարող են դիմել մինչև հոկտեմեբրի 27-ը ներառյալ։
Խանդոյի հանրային դպրոցում կա անգլերեն լեզվի ուսուցչի թափուր հաստիք, հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը ներառյալ։
Զակի հանրային դպրոցում կա՝ VII, VIII, IX, XI դասարանների ֆիզիկայի ուսուցչի թափուր հաստիք։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 25-ն է։
Վարևան գյուղի հանրային դպրոցում կա բժշկի թափուր հաստիք, հայտերի ընդունման վերջնաժամկետն է հոկտեմբերի 31-ը ներառյալ։
Իլիա Ճվճավաձեյի անվան Ախալքալաքի թիվ 3 դպրոցում կա հավաքարարի թափուր հաստիք, ցանկացողները կարող են դիմել մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ։